ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Բեյրութի արվարձաններին իսրայելական հարվածի կապակցությամբ
ՄԱԿ-ը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Բեյրութի արվարձաններին իսրայելական հարվածի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք մեր մեծ անհանգստությունն ենք հայտնում հուլիսի 30-ին Բեյրութի հարավային արվարձանում գտնվող խիտ բնակեցված տարածքի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների կապակցությամբ, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի», - ասվում է հայտարարության մեջ և բոլոր ներգրավվածներին կոչ է անում խուսափել հետագա էսկալացիայից»:
Համաշխարհային կազմակերպությունը նաև կոչ է արել բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները։
Կարծիքներ