Վենեսուելան խզել է դիվանագիտական հարաբերությունները Պերուի հետ

Վենեսուելան խզել է դիվանագիտական հարաբերությունները Պերուի հետ

Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերությունները Պերուի հետ այն բանից հետո, երբ երկրի արտաքին գործերի նախարար Խավիեր Գոնսալես Օլաեչեան ընդդիմության առաջնորդ Էդմունդո Գոնսալեսին նշանակեց Բոլիվարական Հանրապետության ընտրված նախագահ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։

«Վենեսուելայի կառավարությունը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Պերուի Հանրապետության հետ՝ հիմք ընդունելով 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի 45-րդ հոդվածը», - գրել է նա X-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում