Հրաձգության Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

Հրաձգության Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

Երկօրյա պայքարից հետո հայտնի են հրաձգության Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի բոլոր հաղթողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օդամղիչ հրացան 10 մետր 60 կրակոցի տղաների ու աղջիկների պայքարում լավագույնները Միհրան Գաբրիելյանը և  Մարիամ Միքայելյանն են: 

Օդամղիչ ատրճանակ 10 մետր 60 կրակոց տղաների ու աղջիկների մրցմանը առաջինը Բենիկ Խլղաթյանը ու Էլմիրա Կարապետյանն են:

Վազող թիրախ 10 մետր նորմալ վազքում (30+30 կրակոց) ոսկե մեդալակիրները Գոռ Խաչատրյանը ու Գոհար Հարությունյանն են:

Վազող թիրախ 10 մետր խառը վազք (20+20 կրակոց) մրցաձևում լավագույն արդյունք գրանցել են Հովհաննես Մարգարյանը ու Արուսյակ Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում