ՌԴ-ն ժամանակավոր արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

ՌԴ-ն ժամանակավոր արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության երկրներ հացահատիկի և երրորդ երկրներ շաքարավազի արտահանման ժամանակավոր արգելքի մասին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը ժամանակավոր արգելում է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը երրորդ երկրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են նախարարների կաբինետում, հացահատիկի արգելքը վերաբերում է ցորենին և մեսլինին, տարեկանին, գարին և եգիպտացորենին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում