Հայտնի է Ռոմայի՝ Մխիթարյանին առաջարկվող պայմանագրի մանրամասները
Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով, armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Calciomercato-ն։
Միաժամանակ, հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, ով գործող պայմանագրով տարեկան վաստակում է մոտ 4 մլն եվրո։ Նոր պայմանագրի համաձայն՝ հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 34 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նա ունի 3 գոլ և 7 արդյունավետ փոխանցում իր ակտիվում։
Նրա գործող պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ ավարտվում է այս ամառ։
Կարծիքներ