Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, բաժիններ կան որտեղ ուղղակի աշխատող չունենք. ՄԻՊ
ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է։
Այսօր այս մասին հայտնեց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Այս օրերին ունենք իրավիճակ, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», - ասաց պաշտպանը։
Նրա խոսքով` ՄԻՊ–ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։
Սակայն այս ամենը Գրիգորյանը սաբոտաժ չհամարեց.«Որոշ աշխատանողների հետ հնարավորություն ունեցել եմ խոսելու: Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում»:
Հիշեցնենք, որ օրերս ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների՝ արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը: ՀՀ ՄԻՊ-ի գործառույթները կատարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը:
Կարծիքներ