Տիգրան Ավինյանը 32 կողմ ձայնով ընտրվեց Երևանի քաղաքապետ
Երևանի նորընտիր ավագանին Երևան քաղաքի 15-րդ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։ Քվերակությանը մասնակցող 37 ամագանու անդամներից Տիգրան Ավինյանի օգտին կողմ է քվեարկել 32, դեմ՝ 5 ձայն։
Հիշեցնենք՝ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները։ Իսկ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում էին նիստը։
Կարծիքներ