Հարձակման մասին Հայաստանը ՌԴ գործընկերներից ոչ մի տեղեկություն չի ստացել. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռազմական ագրեսիային։ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԽ նիստ է հրավիրել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողութունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին։ Իհարկե, դա Ադրբեջանի վարկածն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել։
Բայց փաստն այն է, որ մենք Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է նա։ AD Փաշինյանը հայտարարել է, թե իրավիճակն անկանխատեսելի որակել չի կարելի, քանի որ իրադրության լարումը տեսանելի էր։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու օպերացիա. «Առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը՝ ակնկալում ենք, ոև ՄԱԿ ԱԽ-ն նույնպես միջոցներ կձեռնարկի»:
Կարծիքներ