ՄԱԿ-ի պարենի ծրագիրը նպատակ ունի օգնել Գազայի շրջանի ավելի քան 1 միլիոն բնակչի
Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակնկալում է առաջիկա երկու ամսվա ընթացքում Գազայի հատվածի 1,1 միլիոն մարդու օգնության տրամադրում: ՄԱԿ-ի համակարգում գտնվող կազմակերպության տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից անկլավի 520 հազար բնակիչ պարենային օգնություն է ստացել։
Աջակցությունը հիմնականում սահմանափակվում է սննդի մատակարարումներով, որոնք առաքվում են Եգիպտոսի հետ սահման, քանի որ պարենային պաշարների նվազման պատճառով վաուչերն անիմաստ են դառնում։
«Տեղական հացաբուլկեղենի արտադրությունը դադարեցրել է աշխատանքը էլեկտրամատակարարման բացակայության կամ շարունակական ռմբակոծման պատճառով»,- ասվում է ՊՀԾ-ում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի հինգ գործակալություններ, այդ թվում՝ ՊՀԾ-ն, համատեղ հայտարարությամբ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը անվանել են աղետալի և կոչ արել դադարեցնել կրակը։
Կարծիքներ