Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել իրավիճակը սահմանին կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ այժմ «կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրումը և խնդիրների լուծման ուղիները հնարավորինս արագ քաղաքական ու դիվանագիտական հուն վերադարձնել»։
Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ ճանապարհն ընդունված փաստաթղթերի հիման վրա երկխոսության միջոցների արդյունավետ օգտագործումն է։
Կարծիքներ