«Ամիօ էրա» բարեգործական ծրագիրը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ. ամփոփել ենք 3-րդ փուլը

«Ամիօ էրա» բարեգործական ծրագիրը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ. ամփոփել ենք 3-րդ փուլը

Տեղի է ունեցել «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագրի ամփոփիչ 3-րդ փուլը:

Ոգեշնչող ելույթներից մինչև մոտիվացնող բիզնես խաղ և, իհարկե, աշխույժ «Ֆորդ բոյար» մրցույթ խաղ, որի հաղթող թիմի մրցանակը «Ամիօ բանկ»-ի գոլդ քարտերն են:

«800 մասնակից ենք ունեցել այս ծրագրին, և այսօր այստեղ են 94-ը, դուք այստեղ եք Ձեր գիտելիքների և ունակության շնորհիվ, սա Ձեր աշխատանքի արդյունքն է:  Վստահ եմ, որ տարիներ անց, Ձեր ուսանողական տարիները հիշելիս, այս օրը կլինի այն օրերի շարքում, որն անպայման կհիշեք, կպատմեք Ձեր երեխաներին, թոռներին և գործընկերներին: Շնորակալություն մասնակցության համար, դուք Ամիօ էրա ծրագիրը դարձրեցիք հետաքրքիր և բացառիկ: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ և հիշեք, որ իրականում հաղթել եք դուք բոլորդ, այլ ոչ թե 25 հոգի»,- ասել է «Ամիօ բանկ»-ի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը ոգևորել էր ոչ միայն ուսանողներին, այլ նաև բանկի ամբողջ անձնակազմին, քանի որ այս մասշտաբային նախաձեռնությունը շատ է սիրվել նաև բանկի կողմից:

«Խոսենք Ամիօ էրայի պատմության մասին, այն ծնվել է բավականին պարզ: Մեր բաժնետերերը ցանկացել են ներդրում կատարել Հայաստանի ապագայի մեջ: Մենք բոլորս հավատում ենք Հայաստանի ապագային, մենք հավատում ենք, որ այդ ապագան լուսավոր է, խաղաղ, բարի և ստեղծագործական: Սա մեր առաջին փոքրիկ քայլն է, և մենք լիահույս ենք, որ մեր ծրագիրը կլինի շարունակական: Շնորհակալ ենք բոլորիցդ»,- ասել է «Ամիօ բանկ»-ի Գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույը:

Միջոցառման ընթացքում կազմակերպված բիզնես խաղի արդյունքների հիման վրա էլ ընտրվելու են 25 հաղթողները: Գնահատվելու են ուսանողների կողմից բիզնես խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը, խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաև թիմային աշխատելու ունակությունները:

«Ամիօ էրա» ծրագիրն «Ամիօ բանկ»-ի մեկնարկային ԿՍՊ ծրագիրն է, որը մեծ հետաքրքրություն ունեցավ բոլոր ուսանողների կողմից, և այն կարելի է վստահաբար համարել հաջողված:

«Ամիօ էրա», կրթությունը հնարավորություն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում