Իրանը սկսել է նոր ատոմակայանի կառուցումը
Իրանը սկսել է կառուցել «Քարուն» նոր ատոմակայանը, որի հզորությունը կկազմի առնվազն 300 ՄՎտ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք նախատեսում ենք առնվազն 5 միլիարդ դոլար ներդնել Արևմտյան Ադրբեջանի նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև այնտեղ սկսել ենք «Քարուն» նոր ատոմակայանի կառուցումը: Դրա հզորությունը կկազմի առնվազն 300 մեգավատ»,- ասել է Էսլամին:
Կարծիքներ