Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից. ԱԺ պատգամավոր
«Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի:
Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են:
Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելու են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց և այլն: Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»:
Կարծիքներ