Վարչապետը հյուրընկալել է գյումրեցի դպրոցականներին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով:
«Իրենք որոշել էին, որ ինձ հետ պիտի հանդիպեն ու հանդիպեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում: ես
Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, հանդիպումների սրահներ և քաղաքի գլխավոր ժամացույցի սրահ, որտեղ ներկայացված են նաև կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ:
Կարծիքներ