Բայդենը չի կարողացել արտասանել իր ղեկավարած երկրի անունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ չի կարողացել արտասանել իր ղեկավարած երկրի անունը։ Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում, գրում է ura.news-ն։
«Արտացոլված է Էյ էյ էն էյջ էյ փի այ այ այ այ այ... Այստեղ՝ ԱՄՆ-ում»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ Բայդենն իր ելույթներից մեկում «մոռացել» էր՝ ով է ԱՄՆ նախագահը։ Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել էր «Միացյալ Նահանգների առաջին տիկին», իսկ իրեն՝ Դելավերի առաջին սենատոր։ Բացի այդ, ամերիկացի ղեկավարը, ելույթ ունենալով Կոնգրեսի առջև, շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին։
Կարծիքներ