Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
«Անկեղծ շնորհավորանքներ մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանը հարևան Իրանին մաղթում է բարգավաճում և հարատև խաղաղություն»,- նշված է ՀՀ ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրպարակման մեջ:
Կարծիքներ