Բալիի իշխանությունները հայտնել են այն հանգստավայրերի անունները, որտեղ զբոսաշրջիկներին կթույլատրվի մուտք գործել
Բալիի իշխանությունները հստակեցրել են այն հանգստավայրերի վերջնական ցուցակը, որոնք կընդգրկվեն «կանաչ գոտում» օտարերկրյա զբոսաշրջիկներին ընդունելու համար, հայտնում է atorus.ru-ն:
Այս առնչությամբ կղզու նահանգապետ Ուայան Կոստերը հայտարարել է, որ միջազգային ճանապարհորդներին թույլատրվում է մուտք գործել Ուբուդ, Սանուր և Նուսա Դուա: Այս որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության և Ինդոնեզիայի զբոսաշրջության և ստեղծագործական տնտեսության նախարարության հաստատմամբ:
Նշվում է՝ սկզբնապես ցուցակում ներառված են եղել նաև Քութան և Նուսա Պենիդա հանգստավայրերը, բայց ի վերջո որոշում է կայացվել արտասահմանցիներին դեռևս արգելել մուտք գործել այստեղ:
Հիշեցնենք՝ «կանաչ գոտիներ»-ի ստեղծումը ներառված է «Covid-19 անվտանգ ճանապարհորդություն» համապետական ծրագրում, որի համաձայն՝ այս տարածաշրջաններում ապրող և աշխատող բոլոր բնակիչներն առաջնահերթության կարգով կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ