Կամչատկայի հարավային ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի հարավային ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Հինգշաբթի օրը Կամչատկայի թերակղզու հարավային ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սեւերո-Կուրիլսկում։

«Հունիսի 23-ին, ժամը 12:45-ին ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղի սեյսմիկ կայանները գրանցել են երկրաշարժ՝ էպիկենտրոնով Կամչատկայի հարավային ափերի մոտ: Երկրաշարժը տեղի է ունեցել 62 կմ խորության վրա»,- ասաց մասնաճյուղի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները զգացել են Սեւերո-Կուրիլսկի բնակիչները։

Ցունամիի վտանգ չկա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում