Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել
Մերձմոսկովյան Բալաշիխայում այսօր առավոտյան ադրբեջանցի գործարար է սպանվել:
Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։
61-ամյա Նազիմ Ահմեդովը սպանվել է Սվերդլով փողոցում գտնվող իր սեփական «Յունիս» մթերային խանութի մոտ։
Այն պահին նա դուրս է եկել ավտոմեքենայից, նրան է մոտեցել դիմակավորված անձը և 5 անգամ կրակել։ Գործարարը տեղում մահացել է։
Նազիմ Ահմեդովը սպանվել է կնոջ ներկայությամբ։
Կարծիքներ