Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 7 823 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. Օրական 1,88%, վերջին 14 օրը – 1,54%, վերջին 7 օրը – 1,67%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 998 դեպք: Ապաքինվել է ևս 193 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 886:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 591 անձ:
Կարծիքներ