Ազնավուրի արձանի ֆինանսավորումն իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին. Լևոն Հովհաննիսյան

«Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին»:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Հատկացրել ենք շուրջ 85 մլն դրամ։ Քանդակը կրում է «Լա բոհեմ» անունը, և ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլ խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ: Քանդակի գաղափարն առաջացել է այ խորհրդանշական պահից, երբ Լա բոհեմ երգի կատարման ժամանակ Ազնավուրը բեմում հանում էր իր սպիտակ թաշկինակն ու պարում էր բոհեմական մեղեդու ներքո, իսկ հանդիսատեսը ձեռքերը մեկնած սպասում, թե երբ երգիչը կնետի թաշկինակը»,- նշել է փոխքաղաքապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի սրտում՝ «Կինոմոսկվա»-ի դիմաց, այսօր՝ հուլիսի 18-ին, «Լա բոհեմ» երգի հնչյունների ներքո բացվեց հավերժի երգիչ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը:
Կարծիքներ