Չինացի փորձագետն անօգուտ է համարում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները

Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը բարոյական բավարարվածություն կբերի արևմտյան երկրներին միայն կարճ ժամանակով, բայց երկարաժամկետ հեռանկարում այն չի փոխի և նույնիսկ կվատթարացնի ճգնաժամային իրավիճակը Ուկրաինայում։ Այս տեսակետը երկուշաբթի օրը հայտնել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության ինստիտուտի աշխատակից Չժան Հոնգը։
«Նման իմպուլսիվ գործողությունները կարող են օգնել արևմտյան երկրներին մի պահ վերացնել դժգոհության զգացումը և բարելավել իրենց բարեկեցությունը», - մեջբերում է նրա խոսքերը չինական Global Times թերթը : «Սակայն դա կհանգեցնի էլ ավելի արյունահեղության, ավելի շատ զոհերի եւ նյութական վնասի, քանի որ դա կխորացնի հակամարտությունը»։
Փորձագետը նշել է, որ միակողմանի սահմանափակումների կիրառմամբ միջազգային ասպարեզում Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը միայն կվատթարացնեն Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման պայմանները։
Կարծիքներ