Հանցագործությունների ու բանտարկյալների թիվը Թուրքիայում աննախադեպ աճել է

Հանցագործությունների ու բանտարկյալների թիվը Թուրքիայում աննախադեպ աճել է

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2019 թ․ այդ երկրի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։

Մասնավորապես, 2019 թ․ Թուրքիայում բանտարկյալների թիվը հասել է 281․605-ի։ Համեմատության համար նշենք, որ 2009 թ․ այդ թիվը կազմել էր 74․404՝ գրում է ermenihaber-ը։

Ուշագրավ է, որ 2009 թ․ սպանության մեղադրանքով ազատազրկվածների թիվը կազմում էր 1․514։ Իսկ հաջորդ 11 տարիների ընթացքում այդ թիվը բազմապատկվել է 6 անգամ՝ հասնելով 9․574-ի։ Մարմնական վնասվածք հասցնելու համար բանտարկվածների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 4․5 անգամ՝ կազմելով 34․987։

Ավելացել է նաև սեռական ոտնձգությունների մեղադրանքով ազատազրկվածների թիվը՝ 562-ից հասնելով 5․800-ի, գողության համար բանտարկվածների թիվն ավելացել է 7, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով դատապարտվածների թիվը՝ 11 անգամ։

2009-2019 թթ․ ընթացքում Թուրքիայում 9 անգամ ավելացել է մաքսանենգության, 5 անգամ՝ կեղծարարության և 11 անգամ՝ խարդախության մեղադրանքով ազատազրկվածների թիվը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում