Նա պետք է կարիերան ավարտի Ռեալում․ Անչելոտի

Նա պետք է կարիերան ավարտի Ռեալում․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագայի մասին հարցին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

35-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում, սակայն, ենթադրվում է, որ ակումբը շահագրգռված է շարունակել համագործակցությունը «Ոսկե գնդակի» դափնեկրի հետ:

«Բենզեմայի ապագա՞ն.․․ Կարիմը «Ռեալի» լեգենդն է, և ակումբի լեգենդները, ինչպես ասացի, պետք է խաղան այստեղ մինչև իրենց խաղային կարիերայի ավարտը»,- ասել է իտալացի մազրիչը «Մալյորկայի» հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։ Ի դեպ, Բենզեման այս խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 հանդիպումներում խփել է 13 գոլ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում