Երևանում տեղի ունեցած մարդասպանությունը վենդետա է եղել.ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցած մարդասպանությունը վենդետա է եղել.ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 26-ամյա մի հայ երիտասարդ: Նա հայտնել է, որ 10 րոպե առաջ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ «Մակարով» տիպի ատրճանակից 7 անգամ կրակել ու սպանել է Դավիթ Թամարյանին: Երիտասարդը շատ լավ գիտեր և՛ հասցեն, և՛ սպանվածի անուն-ազգանունը:


Նույն ժամին հաղորդում ստացվեց նաև շտապօգնությունից. բժիշկները հաստատեցին, որ հայտնաբերել են տղամարդու դիակ` հրազենային վնասվածքներով:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տեղ հասան նաև Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի ոստիկանության և քննչական բաժինների ղեկավարներ:

Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ: Պարզվեց, որ կատարվածն, ըստ նախնական տեղեկության, արյան վրեժ է՝ վենդետա: Սպանվածի հայրը Վրաստանի Հանրապետությունում սպանել էր 26-ամյա երիտասարդի եղբորը:
Այլ գործողություններին զուգահեռ` նաև հայտնաբերվեցին ու առգրավվեցին տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունները:


26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, հանցագործության գործիք ատրճանակը` առգրավվել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում ու ճշտվում են: Ձեռնարկվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում