«Ռոմա»-ն պարտվել է. Մխիթարյանը չի մասնակցել խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Վենեցիա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ խաղում «Վենեցիա»-ն առավելության հասավ 3:2 հաշվով: Մայրաքաղաքային թիմի կազմում աչքի ընկան Էլդոր Շոմուրոդովը և Թեմի Աբրահամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում ընդգրկված չէր և այդպես էլ չմասնակցեց խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 19 միավոր:


Կարծիքներ