Միջազգային պարալիմպիկ կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) արտահերթ գլխավոր ասամբլեայի ժամանակ կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը։

Այս մասին հայտնում է IPC-ի մամուլի ծառայությունը։

Նման որոշմանը կողմ է քվեարկել 64 պատվիրակ, դեմ՝ 39, ձեռնպահ՝ 16։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են RPC-ի (Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտե) ղեկավարին վիզա տրամադրել՝ միջազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում