Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ նախքան եռակողմ հանդիպումը Շառլ Միշելը առանձնազրույց է ունեցել կողմերի հետ։

Հիշեցնենք՝ սա Փաշինյանի, Միշելի և Ալիևի արդեն երրորդ հանդիպումն է:

 Նրանք Բրյուսելում առաջին անգամ հանդիպում էին ունեցել նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 14-ին, ինչին հաջորդել էր Փաշինյանի ու Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը:

Փաշինյան–Միշել–Ալիև երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 4-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում