Պետդեպը հավանություն է տվել Թայվանի հետ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի սպասարկման պայմանագրի կնքմանը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանի հետ Patriot զենիթահրթիռային համակարգերի սպասարկման գործարքի կնքմանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության համագործակցության և անվտանգության վարչությունը։
«Առաջարկվող վաճառքը կբարձրացնի ստացողի անվտանգությունը և կնպաստի քաղաքական կայունությանը, ռազմական հավասարակշռությանը և տարածաշրջանում առաջընթացին»,- ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ։ Պայմանագիրը գնահատվում է 95 միլիոն դոլար:
Կարծիքներ