Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա տեղափոխելու ադրբեջանական ապատեղեկատվությունն աշխարհաքաղաքական շանտաժ է. Արցախի ԱԳՆ
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ահաբեկչություն, աշխարհաքաղաքական և տեղեկատվական շանտաժ է որակում ադրբեջանական «Տելեգրամ»-ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում։ Բաբայանն այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։
Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն:
Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»,- գրել է Արցախի ԱԳ նախարարը։
Կարծիքներ