Պենտագոնի ղեկավարը Գերմանիայի պաշտպանության նոր նախարարի հետ քննարկել է Ռուսաստանի գործողությունները
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ օրը հեռախոսով իր գերմանացի գործընկեր Քրիստինա Լամբրեխտի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև «Ռուսաստանի Դաշնության ապակայունացնող գործողությունները»։
Այս մասին ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Նրանք վերահաստատեցին իրենց հանձնառությունը պաշտպանական սերտ ԱՄՆ-Գերմանական համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրանք քննարկեցին համատեղ աշխատելու իրենց հանձնառությունը հարցերի ամբողջ շրջանակի շուրջ, ներառյալ Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին արձագանքելը, ՆԱՏՕ-ի միասնության ապահովումը, պահպանումը: Պաշտպանական ներդրումների դրական հետագիծը, ինչպես նաև հմագործակցության ընդլայնումը Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում»,- ասել է նա։
Կարծիքներ