ԱՄՆ-ը մտադիր է ուժով թույլ չտալ Թայվանի շուրջ ստատուս քվոյի փոփոխությունը

ԱՄՆ-ը մտադիր է ուժով թույլ չտալ Թայվանի շուրջ ստատուս քվոյի փոփոխությունը

ԱՄՆ վարչակազմը վճռական է թույլ չտալու ստատուս քվոյի փոփոխությունը ուժի միջոցով Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակում, Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել Պեկինի գործողություններին, որոնք խաթարում են կայունությունը։

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ արտաքին հարաբերությունների խորհրդի սեմինարի ժամանակ։

Ամերիկացի առաջնորդի օգնականին հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պետք է ավելի հստակ հասկացնի, որ պատրաստ է պաշտպանել Թայվանը․ «Կարծում եմ, որ ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ բավականին պարզ է, քանի որ մենք այն պահել ենք տասնամյակներ շարունակ կղզու և մայրցամաքի միջև խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», - պատասխանել է Սալիվանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում