Հայ ազատ ոճային ըմբիշները Մ 23 ԵԱ-ից վերադառնում են 4 մեդալով

Հայ ազատ ոճային ըմբիշները Մ 23 ԵԱ-ից վերադառնում են 4 մեդալով

Պլովդիվում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 10:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:

Այսպիսով մեր ազատ ոճի հավաքականը 4 մեդալով է վերադառնում: Ավելի վաղ մեր թիմի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Էդիկ Հարությունյանը (57 կգ): Թիմային հաշվարկում մեր հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում