Կհիմնանորոգվի Առատաշեն համայնքի Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի շուրջ 5000 քմ ճանապարհը
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում լուծում կստանա Առատաշեն համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը՝ կհիմնանորոգվի Մաշտոց փողոցի 7 մ երթևեկելի լայնությամբ և 700 մ երկարությամբ հատվածը:
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մասնավորապես կիրականացվի բիտումի լցաբաշխում, մանրահատիկ ասֆալտբետոնով 5 սմ հաստությամբ ճանապարհային ասֆալտի կառուցում և կավ-ավազային խառնուրդով ճանապարհային եզրերի 0,5 մ լայնքով հատվածի 8-10 սմ հաստությամբ զանգվածի լցում և տոփանում՝ ավելի քան 400 քմ:
Ծրագրի մեկնարկային ժամկետը օգոստոսի 1-ն է:
Նախատեսվող աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:
Շահառուների թիվը 15000 է:
Կարծիքներ