Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը Կիևում
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը ուրբաթ օրը վերսկսել է իր գործունեությունը Կիևում` ավելի քան մեկուկես ամիս ընդմիջումից հետո։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի ապրիլի 29-ից Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը Կիև քաղաքում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Ուկրաինայի մայրաքաղաքում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով մարտի 8-ին Կիևից Լվով էին տեղափոխվել Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները։
Կարծիքներ