ՊՆ պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նախարարը Տուլա չի մեկնել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ պատվիրակությունը ևս մասնակցոըւմ է այսօր Տուլայում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Կարծիքներ