Վրաստանի ԱԳՆ-ի մոտ իրականացված ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև
Վրաստանի արտգործնախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
Իրավիճակը սրվել է, երբ իրավապահները փորձել են ակտիվիստ Գիորգի Մժավանաձեին հեռացնել ակցիայի անցկացման վայրից: Դրան խանգարել են այլ ցուցարարներ:
Բողոքի ակցիան անցկացվում էր Ցխինվալիում Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի նկատմամբ հայտարարված դատավճռի դեմ:
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության գերագույն դատարանը Վրաստանի քաղաքացի, Քվեմո Ճալա գյուղի բնակիչ Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի 6 ամիս ազատազրկման:
Գախելաձեն մեղավոր է ճանաչվել 2 մեղադրանքով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 317 հոդված (իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն) և 322 հոդված (պետական սահմանի ապօրինի հատում):
Կարծիքներ