Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRTHABER-ը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան գոհ է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք՝ խաղաղ բնակչության տարհանման համար։

Չավուշօղլուն հայտարարել է, որ միջանցքը, ինչպես հնարավորություն կտա քաղաքացիներին տարհանել, այնպես էլ կհեշտացնի մարդասիրական օգնությունը այդ շրջաններ հասցնելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում