Էս իրադրությունը, գուցե, կբերի գիտակցման, թե ինչ կարևոր է ՍԵՓԱԿԱՆ պետություն ունենալը, սեփական քաղաքացիություն ունենալը, համայն հայության համար որքան կարևոր է անկախ, սուվերեն Հայաստանի Հանրապետության լինելը

 Էս իրադրությունը, գուցե, կբերի գիտակցման, թե ինչ կարևոր է ՍԵՓԱԿԱՆ պետություն ունենալը, սեփական քաղաքացիություն ունենալը, համայն հայության համար որքան կարևոր է անկախ, սուվերեն Հայաստանի Հանրապետության լինելը

Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրական օրինակ՝ մի կին «մունաթով» դիմում է, թե զանգում եմ Կիևի դեսպանատուն չեն պատասխանում (պատկերացնում եմ որքան ծանրաբեռնված է հեռախոսագիծը), փորձում են օգնել, խնդրում են համար, տվյալներ, պարզվում է Ուկրաինայի քաղաքացի է, առաջարկում են օգնել, հասնել սահման, որտեղից վիզայի խնդիր չկա, դժգոհ և մունաթով պատասխանում է, որ էդ ինքն էլ կարող է, ամուսնուն և տղային չեն թողնի հատել սահմանը, քանի որ Ուկրաինայի քաղաքացի են, էդտեղ արդեն պետք էր ջղայնանալ, բայց երկար բացատրում են՝ տիկին ջան, դուք Ուկրաինայի քաղաքացի եք, ձեր երկիրն ա, հրաժարվել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ձեր տղային էլ բանակից «ազատել», ի՞նչ եք ուզում Հայաստանի Հանրապետությունից, ձեր երկիրն է՝ պարտավոր եք պաշտպանել:

Ռուսաստանից էլ դեպքեր գիտեմ, որ ՌԴ քաղաքացի հայ երիտասարդների օդանավերից «հանում են»՝ ուշացնելով թռիչքներից: Սա էլ հազար, տասնյակ հազարներով երեխաներին ՌԴ քաղաքացի դարձնելու արդյունքներից:

Բազմաթիվ հայեր (որոշները հեռավար հայեր) Ուկրաինայից և Ռուսաստանից փորձում են դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և էս իրադրությունը, գուցե, հույս ունեմ, կբերի գիտակցման, թե ինչ կարևոր է ՍԵՓԱԿԱՆ պետություն ունենալը, սեփական քաղաքացիություն ունենալը, համայն հայության համար որքան կարևոր է անկախ, սուվերեն Հայաստանի Հանրապետության լինելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում