ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության թեման, քննարկումը կանցկացվի դռնփակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիից ստացված հաղորդագրությունը։
«Մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով փակ խորհրդակցություններ կանցկացվեն արտասովոր թեմայով․ խորհուրդը կլսի ՄԱԿ-ի զինադադարի վերահսկման մարմնի (UNTSO) ղեկավարի զեկույցը։ Սա ՄԱԿ-ի ամենահին խաղաղապահ առաքելությունն է և միակը հենց պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,- հայտնել է Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի այդ կառույցի ներուժն այժմ մեծ պահանջարկ ունի, մասնավորապես, հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։
Կարծիքներ