Ունենք ՊՆ, ով փախել ա՝ Միքայել Հարությունյանը, մեռանք ասելով՝ արի, տեսնենք՝ ինչի՞ արեցիր դա
Կուզենայի մի քիչ էլ հնարավորություն ունենաինք ժամանակի առումով, քանի որ էլի բաներ կար, որ կարող էինք խորանալ:
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների մասին:
«Այս ամենը մեր բանակին է պետք, մեր հանձնաժողովի աշխատանքը սկսեց նաև բանակին օգտակար լինել, քանի որ մեր բանակի կառավարման օղակները սկսեցին ավելի այլ ձևով նայել իրենց վրա դրված պարտականություններին: Ինչ վերաբերվում է զեկույցին, այն հնարավորություն է տալու այլ մարմինների համար ուսումնասիրություններ և որոշումներ կայացնել, քանի որ կան թերացումներ, որոնք հետևանք են ունեցել»,-ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ ունենք մի պաշտպանության նախարար, ով փախել է՝ Միքայել Հարությունյանը, մեռանք ասելով՝ արի, տեսնենք՝ ինչի՞ արեցիր դա, չէ որ բանակին դրանով մեծ վնաս հասցրիր:
Կարծիքներ