Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին։ Նա նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը,փոխանցում է Ermenihaber-ը։
«Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում (Foreign Military Sales (FMS)) սկսել ենք գործընթացը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործընթացը շարունակվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին»,- նշել է Աքարը։
Անդրադառնալով օրերս ԱՄՆ Պետդեպից Կոնգրեսին հղված նամակին, որտեղ նշվել էր, որ F-16-երի վաճառքը Թուրքիայի համահունչ կլինի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին՝ Աքարը նշել է, որ պետք է զգուշավոր լինել։
«Թեև նշված նամակում որոշ դրական տարրեր կան, բայց պետք է զգուշավոր լինել։ Սա երկար գործըթնաց է և մեր ցանկությունն այն է, որ այն դրական ավարտ ունենա»,-ասել է նա։
Կարծիքներ