Նիգերիայում ավազակային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Նիգերիայում ավազակային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Նիգերիայի կենտրոնական Պլոտո նահանգի որոշ հատվածներում ապրիլի 10-ին ավազակային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, ինչը երեք անգամ գերազանցում է նախնական գնահատականը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։ 

«Մեր տվյալներով՝ զոհվել է 154 մարդ, այդ թվում՝ նրանք, ովքեր փորձել են ավազակներից թաքնվել թփերի մեջ», - ասել է Գարգա շրջանի ներկայացուցիչ Յաու Աբուբաքարը։

Նրա խոսքով՝ զինյալները գյուղ են ժամանել մոտոցիկլետներով ու անկանոն կրակ բացել։ Որոշ տներ և խանութներ թալանվել և այրվել են։ Նրանք, ովքեր փորձել են թաքնվել մոտակա թփերի մեջ, հետապնդվել և սպանվել են ավազակների կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում