Բռնցքամարտիկները հավաքի են մեկնել Ուկրաինա
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 ներկայացուցիչ մեկնել են Խարկով, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ուկրաինայի ընտրանու անդամների հետ:
Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ ուկրաինական հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ուկրաինա մեկնելուց առաջ մարզիկները կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է:
Կարծիքներ