Վստահ եմ, որ լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները. ոստիկանապետի ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ
Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է: Ավելին՝ հենց ձեր պրոֆեսիոնալիզմի, մարդկային ու մասնագիտական որակների, ձեր ներկայությամբ պայմանավորված աշխատանքային մթնոլորտի շնորհիվ են հաճախ գրանցվում այն արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում»,-նշել է Հովհաննիսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ կայանք նույն նվիրումով ու եռանդով շարունակելու են հայրենանվեր գործը՝ հանուն երկրի և քաղաքացու բարօրության:
«Վստահ միշտ, լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները՝ լինելով և՛ պրոֆեսիոնալ ծառայակից ու հրաշալի գործընկեր, և՛ ընտանիքի հիմնասյուն ու հոգատար մայր:
Կրկին շնորհավորելով մեր կին ծառայակիցներին, մեր կին վետերաններին, մեր մայրերին, կանանց ու դստրիկներին՝ մաղթում եմ հաջողություն բոլոր գործերում, խաղաղություն և ամենայն բարիք: Երջանկություն բոլորիդ»,-ասված է ուղերձում:
Կարծիքներ