Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Տ-3-21, Մ-5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ հատվածում (կմ19+900-կմ22+400) հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։
Շինարարական աշխատանքները կատարել է «Էն Շին» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է ավազակոպճային շերտի, խճային հիմքի, մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի, արհեստական անհարթությունների տեղադրման, մայթերի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման մետաղական խողովակներ, վաքեր, կատարվել է գծանշում, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականին։
Կարծիքներ