Սպիտակ տունը չի հաստատում այն ​​տվյալները, որ ԱՄՆ-ը համոզում է երկրներին հացահատիկ չգնել Ռուսաստանից

Սպիտակ տունը չի հաստատում այն ​​տվյալները, որ ԱՄՆ-ը համոզում է երկրներին հացահատիկ չգնել Ռուսաստանից

Սպիտակ տունը երկուշաբթի օրը չի հաստատել այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ը նախազգուշացումներ է ուղարկել 14 երկրների, հիմնականում աֆրիկյան, հրաժարվելու ռուսական հացահատիկի մատակարարումից։

Մամուլի ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերին խնդրեցին մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ԱՄՆ վարչակազմը հեռագրեր է ուղարկել աֆրիկյան երկրներ՝ պահանջելով Ռուսաստանից հացահատիկ չգնել այն պատրվակով, որ այն իբր «կարող է գողացվել Ուկրաինայից»։

«Ես հիմա չեմ կարող խոսել ձեր նշած հաղորդագրության մասին, բայց կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք այլ երկրների հետ՝ կանխելու հացահատիկի վաճառքը, որը հավանաբար գողացվել է Ուկրաինայից», - պատասխանել է Սպիտակ տան պաշտոնյան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում