Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի իշխանությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների դեմ ԱՄՆ պատժամիջոցների գործողությունը։ Պետության ղեկավարի համապատասխան բանաձեւը տարածել է Սպիտակ տունը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, «Բելառուսի կառավարության և այլոց որոշ ներկայացուցիչների գործողություններն ու քաղաքականությունը, ինչպես նաև բելառուսական ռեժիմի վնասակար գործունեությունն ու երկարատև չարաշահումները շարունակում են անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։
Ըստ Բայդենի, դրանք նաև «խաթարում են Բելառուսում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Այդ կապակցությամբ ևս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցների ռեժիմը։
Նման պատժամիջոցների ռեժիմների տարեկան երկարաձգումը, որը ենթակա է Կոնգրեսի անդամների հաստատմանը, նախատեսված է ամերիկյան օրենսդրությամբ։
Կարծիքներ