«Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր ելույթները Առաջին խմբի առաջնությունում

«Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր ելույթները Առաջին խմբի առաջնությունում

Երևանի «Ալաշկերտ-2» ֆուտբոլային ակումբի թիմը դադարեցնում է իր ելույթները Առաջին խմբի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ՀՀ ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում:

Հաշվի առնելով  վերոնշյալը՝ ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 8-րդ մրցափուլից հետաձգված՝ «Շիրակ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը չի կայանա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում