Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակում ՀՔԾ-ն Հակոբյանից ձայնագրություններ չի ստացել
Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 19-ին արած հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունը Հակոբյանից ձայնագրություններ չի ստացել: 1lurer.am-ի հետ զրույցում ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է, և նշված քրեական գործի շրջանակներում որևէ ձայնագրություն որևէ մեկի կողմից չի տրամադրվել:
Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՔԾ է փոխանցել ձայնագրություն, որն ապացուցում է, թե վարչապետը դադարեցրել է բանակի համալրումը: ՀՔԾ-ն տարածվող լուրը համարում է ապատեղեկատվություն և ընդգծում՝ քննվող գործի շրջանակում ոչ միայն Մովսես Հակոբյանից, այլև որևէ այլ քաղաքացուց նման տեղեկությունը հաստատող ձայնագրություն չի ներկայացվել:
Կարծիքներ